23:26 27 օգոստոսի, 2021Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 6-րդ տուրում «Կրասնոդարն» ընդունեց Կազանի «Ռուբինին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։ Աչքի ընկան ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսեյ Իոնովն ու կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 66-րդ րոպեին։
«Ռուբինն» ունի 11 միավոր եւ 5-րդն է, «Կրասնոդարը» 9 միավորով 6-րդ տեղում է,
Օգոստոսի 28-ին Սպերցյանը Երեւանում կմիանա իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմին եւ կպատրաստվի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա երեք հանդիպումներին Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների դեմ։
Ռուսաստանի առաջնություն, 6-րդ տուր
«Կրասնոդար» - «Ռուբին»՝ 2։0
Ալեքսեյ Իոնով, 12, Ջոն Կորդոբա, 35
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.