11:16  ,  23 օգոստոսի, 2021

Ցինցինատի․ Զվերեւը եզրափակիչում Ռուբլյովին հաղթեց 59 րոպեում

Ցինցինատիում անցկացված թենիսի «Մասթերս» մրցաշարի եզրափակիչում օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Զվերեւը (Գերմանիա) մրցեց Անդրեյ Ռուբլյովի (Ռուսաստան) հետ եւ առավելության հասավ 6։2, 6։3 հաշվով։ Պայքարը տեւեց 59 րոպե։

Տղամարդկանց մրցաշարի մրցանակային հիմնադրամը 4,8 միլիոն դոլար էր։

Կանանց մրցաշարի հաղթողի կոչումը նաճեց աշխարհի առաջին ռակետ, ավստրալացի Էշլի Բարթին, որը եզրափակիչում 6։3, 6։1 հաշվով պարտության մատնեց 76-րդ ռակետ, շվեյցարացի Ժիլ Բելեն Թայմանին։

Կանանց մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,1 միլիոն դոլար էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում