21:48  ,  21 օգոստոսի, 2021

«Դինամոյի» չորրորդ հաղթանակը, Զախարյանի գոլային փոխանցումը

Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում «Դինամոն» Եկատերինբուրգում մրցեց «Ուրալի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը 19-րդ րոպեին խփեց 19-ամյա ռուսաստանցի հարձակվող Կոնստանտին Տյուկավինը։ Գոլային փոխանցումը կատարեց 18-ամյա ռուսաստանցի կիսապաշտպն Արսեն Զախարյանը։

«Դինամոն» 4 հաղթանակից եւ 1 պարտությունից հետո 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Զենիթից», որը 1։1 հաշվով ավարտեց հադիպումը «Ուֆայի» հետ։

Ռուսաստանի առաջնություն, 5-րդ տուր

«Ուրալ» - «Դինամո»՝ 0։1

Կոնստանտին Տյուկավին, 19

Հեռացում՝ Էրիկ Բիկֆալվի («Ուրալ»), 32, երկրորդ դեղին քարտ

«Ուֆա» - «Զենիթ»՝ 1։1

Գամիդ Ագալարով, 73 – Մալկոմ, 10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում