21:48 21 օգոստոսի, 2021Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում «Դինամոն» Եկատերինբուրգում մրցեց «Ուրալի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը 19-րդ րոպեին խփեց 19-ամյա ռուսաստանցի հարձակվող Կոնստանտին Տյուկավինը։ Գոլային փոխանցումը կատարեց 18-ամյա ռուսաստանցի կիսապաշտպն Արսեն Զախարյանը։
«Դինամոն» 4 հաղթանակից եւ 1 պարտությունից հետո 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Զենիթից», որը 1։1 հաշվով ավարտեց հադիպումը «Ուֆայի» հետ։
Ռուսաստանի առաջնություն, 5-րդ տուր
«Ուրալ» - «Դինամո»՝ 0։1
Կոնստանտին Տյուկավին, 19
Հեռացում՝ Էրիկ Բիկֆալվի («Ուրալ»), 32, երկրորդ դեղին քարտ
«Ուֆա» - «Զենիթ»՝ 1։1
Գամիդ Ագալարով, 73 – Մալկոմ, 10
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.