19:15  ,  12 օգոստոսի, 2021

«Լեսթեր Սիթին» ունի նոր ավագ

Անգլիական «Լեսթեր Սիթիի» նոր ավագը 34-ամյա դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելն է։ Այդ մասին հայտարարել է թիմի հյուսիսիռլանդացի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը, փոխանցում է BBC Sport-ը։ Փոխավագ է  նշանակվել 33-ամյա հյուսիսիռլանդացի պաշտպան Ջոնի Էվանսը։

«Լեսթեր Սիթիի» նախորդ ավագը 37-ամյա ջամայկացի Ուես Մորգանն էր, որը մայիսին ավարտեց կարիերան։ Նա «Լեսթեր Սիթիում» էր խաղում 2012 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English