10:56  ,  4 հոկտեմբերի, 2012

Դուեյն Ուեյդը դավաճանել է Մայքլ Ջորդանին

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Մայամի Հիթ» ակումբի խաղացող Դուեյն Ուեյդը պաշտոնապես դադարեցրել է համագործակցությունը սպորտային պարագաներ արտադրող Jordan ընկերության հետ:

«Սեպտեմբերի վերջին լրացել է համաձայնագրի ժամկետը, եւ մենք որոշել ենք չերկարաձգել պայմանագիրը»,- Ուեյդի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Ուեյդը պայմանագիր կստորագրի չինական Li-Ning ընկերության հետ:

Բասկետբոլիստը հանդիսանում էր Jordan ընկերության դեմքը 2009-ից: Մինչ այդ վեց տարի Ուեյդը համագործակցել էր Converse ընկերության հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով