Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչներն ամփոփում են Տոկիո-2020-ը (ուղիղ)

12:08   11 օգոստոսի, 2021

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչներ Էդուարդ Սահակյանն ու Գևորգ Ալեքսանյանը լրագորղների հետ հանդիպմանն ամփոփում են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտված 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Տոկիո-2020-ի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանն ուներ 4 հունահռոմեական ոճի ըմբիշ և նվաճեց մեկ արծաթե մեդալ:

Հայաստանի ներկայացուցիչներից երկրորդ տեղը գրավել էր Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որն օլիմպիական ոսկե ու բրոնզե մեդալներին գումարեց նաև արծաթե մեդալ: 

Մեդալ նվաճելուն մոտ էր նաև հունահռոմեական ոճի մեկ այլ ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ), որը պարտություն էր կրել բրոնզե մեդալի համար գոտեմարտում: Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էին կրել քառորդ եզրափակիչում ու լքել պայքարը:

Տոկիո-2020-ի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ) պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.