11:44  ,  9 օգոստոսի, 2021

Արսեն Զախարյանը ճանաչվել է ԲԿՄԱ-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ և ստացել նաև մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակը (ֆոտո)

Մոսկվայի «Դինամոյի» 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը ճանաչվել է ԲԿՄԱ-ի դեմ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի հանդիպման լավագույն խաղացող:

Այդ խաղում դինամոյականները տնային հաղթանակ են տարել 2:1 հաշվով, իսկ  Ռուսաստանի ազգային հավաքականի նորեկը մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոարինման: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում նա ստացել է դեղին քարտ:

Հանդիպումից առաջ հայ ֆուտբոլիստը ստացել է նաև «Դինամոյի»՝ նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության նոր մրցաշրջանում Արսեն Զախարյանը երկրորդ անգամ է ճանաչվում խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Ռուսաստանի նախորդ առաջնությունում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել էր 13 հանդիպման, դարձել 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Քվեարկության արդյունքում նա ճանաչվել էր «Դինամոյի» լավագույն ֆուտբոլիստ 2020/21թթ. մրցաշրջանում: Ավելի վաղ հայ ֆուտբոլիստն ընդգրկվել էր Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում, սակայն դուրս մնաց Եվրո-2020-ի հայտացուցակից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում