20:03  ,  7 օգոստոսի, 2021

«Կրասնոդարը» պարտվեց «Զենիթին», Սպերցյանի գոլը չհաշվեցին (ֆոտո)

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում գործող չեմպիոն պետերբուրգյան «Զենիթը» 3:2 հաշվով տնային հաղթանակ տարավ «Կրասնոդարի» նկատմամբ: Տանտերերից առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ իրանցի հարձակվող Սերդար Ազմունը:

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Էդուարդ Սպերցյանը կրասնոդարցիների մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը: 14-րդ րոպեին 21-ամյա կիսապաշտպանը տուգանային հարվածով գրավեց մրցակցի դարպասը, սակայն հանդիպման գլխավոր մրցավարը VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո չհաշվեց գոլը: Պատճառն այն էր, որ «Կրասնոդարի» խաղացողներից մեկը միացել էր «Զենիթի»՝ պատ կազմած ֆուտբոլիստներին և խանգարում էր նրանց:

«Զենիթը» 9 միավորով գլխավորում է մրցաշարաին աղյուսակը, իսկ «Կրասնոդարը» 3 միավորով 11-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, երկրորդ տուր

«Զենիթ» -«Կրասնոդար»՝ 3:2

Սերդար Ազմուն, 9, 35, Ալեքսանդր Երոխին, 44 – Ջոն Կորդոբա, 24, Ուրոշ Սպայիչ, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում