20:03 7 օգոստոսի, 2021Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում գործող չեմպիոն պետերբուրգյան «Զենիթը» 3:2 հաշվով տնային հաղթանակ տարավ «Կրասնոդարի» նկատմամբ: Տանտերերից առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ իրանցի հարձակվող Սերդար Ազմունը:
Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Էդուարդ Սպերցյանը կրասնոդարցիների մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը: 14-րդ րոպեին 21-ամյա կիսապաշտպանը տուգանային հարվածով գրավեց մրցակցի դարպասը, սակայն հանդիպման գլխավոր մրցավարը VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո չհաշվեց գոլը: Պատճառն այն էր, որ «Կրասնոդարի» խաղացողներից մեկը միացել էր «Զենիթի»՝ պատ կազմած ֆուտբոլիստներին և խանգարում էր նրանց:
«Զենիթը» 9 միավորով գլխավորում է մրցաշարաին աղյուսակը, իսկ «Կրասնոդարը» 3 միավորով 11-րդն է:
Ռուսաստանի առաջնություն, երկրորդ տուր
«Զենիթ» -«Կրասնոդար»՝ 3:2
Սերդար Ազմուն, 9, 35, Ալեքսանդր Երոխին, 44 – Ջոն Կորդոբա, 24, Ուրոշ Սպայիչ, 76

14' ГОООООЛЛЛ! Эдуард Сперцян забивает!! Ну, Эдик - молодчина!!!#ЗенитКраснодар – 1:1 pic.twitter.com/oeU1OPgI7e
— FCKrasnodar (@FCKrasnodar) August 7, 2021
17' Правила нарушены. К сожалению. Гол Сперцяна отменен из-за присутствия нашего футболиста в зенитовской "стенке".#ЗенитКраснодар – 1:0
— FCKrasnodar (@FCKrasnodar) August 7, 2021
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.