00:52  ,  7 օգոստոսի, 2021

«Մոնակո» - «Նանտ» խաղով մեկնարկեց Ֆրանսիայի առաջնությունը

Մեկնարկեց ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության նոր մրցաշրջանը։ Առաջին տուրի մեկնարկային խաղում անցած առաջնության բրոնզե մեդալակիր «Մոնակոն» սեփական խաղադաշտում մրցեց «Նանտի» հետ, որն անցած մրցաշրջանն ավարտել էր 18-րդ տեղում։

Գրանցվեց ոչ ոքի։ Թիմերը մեկական գոլ փոխանակեցին։

Ֆրանսիայի առաջնություն, առաջին տուր

«Մոնակո» - «Նանտ»՝ 1։1

Ժելսոն Մարտինշ, 14 - Ժան-Շառլ Կաստենետո, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով