23:55  ,  6 օգոստոսի, 2021

Chessable Masters․ Լեւոն Արոնյանը դուրս մնաց պայքարից

Արագ շախմատի Chessable Masters օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչում Լեւոն Արոնյանը չկարողացավ հաղթահարել վիետնամցի Լե Կուանգ Լիեմի արգելքը։

Հայ գրոսմայստերը մրցամարտի առաջին օրը չորս պարտիայում պարտվել էր 1։3 հաշվով։ Երկրորդ օրը Լեւոն Արոնյանը կարողացավ հավասարեցնել ընդհանուր հաշիվը՝ տանելով հաղթանակ (4 պարտիա, 2,5։1,5)։ Թայ-բրեյքում Լե Կուանգ Լիեմը 3 պարտիայում հաղթեց 2։1 հաշվով

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Լեւոն Արոնյանը պայքարից դուրս էր թողել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին։

Chessable Masters մրցաշարը 1,6 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ ունեցող Meltwater Champions Chess Tour-ի 8-րդ փուլն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում