Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի նախկին խաղացող Միխայել Բալակի որդին զոհվել է ավտովթարում, հաղորդում է mirror.co.uk-ը։
Անցած գիշեր 18-ամյա Էմիլիո Բալակը կվադրոցիկլով զոհվել է Պորտուգալիայում տեղի ունեցած ՃՏՊ-ում։ Բալակների ընտանիքն առանձնատուն ունի Պորտուգալիայում։
Միխայել Բալակը Գերմանիայի հավաքականում հանդես է եկել 1999–2010 թվականներին, աշխարհի ու Եվրոպայի փոխչեմպիոն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում