15:50  ,  4 օգոստոսի, 2021

«Չելսին» 120-130 միլիոն կառաջարկի Լուկակուի համար

Իտալական «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող Լոնդոնի «Չելսիի» գլխավոր տրանսֆերային նպատակը, հայտնում է Gazzetta dello Sport-ը:

Բելգիա հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար անգլիական ակումբը կառաջարկի 120-130 միլիոն եվրո: Բացի այդ, «Չելսին» պատրաստ է տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ վճարել Լուկակուին:

«Չելսիի» նախորդ առաջարկը եղել է 100 միլիոն եվրոյի տեսքով, սակայն «Ինտերը» հրաժարվել է:

Հիշեցնենք, որ Ռոմելու Լուկակուն «Չելսիի» համակարգում եղել է 2011-2014-ը: Այս ընթացքում նա վարձավճարով հանդես է եկել նաև անգլիական «Վեստ Բրոմվիչում» ու «Էվերտոնում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում