Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրում գործող չեմպիոն պետերբուրգյան «Զենիթը» 4:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ռոստովի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Ռոստովի» կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը:
«Կրասնոդարն» Էդուարդ Սպերցյանի հետ նվազագույն հաշվով տնային պարտություն կրեց մերձմոսկովյան «Խիմկիից»: Հայաստանի հավաքականի նորեկը կրասնոդարցիների մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արշակ Կորյանը «Խիմկիի» փոխարինողների թվում էր:
Ռուսաստանի առաջնություն, երկրորդ տուր
«Ռոստով» - «Զենիթ»՝ 2:4
Նիկոլայ Կոմլիչենկո, 45+1, Մաքսիմ Օսիպենկո, 84 – Ալեքսանդր Երոխին, 29, 90+5, Սերդար Ազմուն, 35, Վենդել, 74
«Կրասնոդար» - «Խիմկի»՝ 0:1
Իլիա Կուխարչուկ, 63
Չիրացված 11 մետրանոց՝ Վիկտոր Կլաեսոն, 15 («Կրասնոդար»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում