23:02 1 օգոստոսի, 2021Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրում գործող չեմպիոն պետերբուրգյան «Զենիթը» 4:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ռոստովի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Ռոստովի» կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը:
«Կրասնոդարն» Էդուարդ Սպերցյանի հետ նվազագույն հաշվով տնային պարտություն կրեց մերձմոսկովյան «Խիմկիից»: Հայաստանի հավաքականի նորեկը կրասնոդարցիների մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արշակ Կորյանը «Խիմկիի» փոխարինողների թվում էր:
Ռուսաստանի առաջնություն, երկրորդ տուր
«Ռոստով» - «Զենիթ»՝ 2:4
Նիկոլայ Կոմլիչենկո, 45+1, Մաքսիմ Օսիպենկո, 84 – Ալեքսանդր Երոխին, 29, 90+5, Սերդար Ազմուն, 35, Վենդել, 74
«Կրասնոդար» - «Խիմկի»՝ 0:1
Իլիա Կուխարչուկ, 63
Չիրացված 11 մետրանոց՝ Վիկտոր Կլաեսոն, 15 («Կրասնոդար»)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.