Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից, բելառուս աթլետ Կրտիստինա Տիմանովսկայային Բելառուսի իշխանությունները փորձում են Ճապոնիայի մայրաքաղաքից ուժով տանել Մինսկ, հայտնում է Deutsche Welle-ն:
Ավելի վաղ 24-ամյա մարզուհին քննադատել էր Բելառուսի հավաքականի ղեկավարության որոշումները: Նրան տեղափոխել են Տոկիոյի օդանավակայան: Մարզուհին ցանկանում է ապաստան ստանալ Եվրոպայում և օգնություն է խնդրել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ):
«Օգնություն եմ խնդրում Միջազգային օլիմպիական կոմիտեից, ինձ վրա ճնշում է գործադրվում: Ինձ ցանկանում են հեռացնել երկրից՝ իմ կամքին հակառակ: Այդ պատճառով ՄՕԿ-ին խնդրում եմ միջամտել»,- տեսաուղերձում ասել է Կրտիստինա Տիմանովսկայան:
Տոկիո-2020-ում Տիմանովսկայան պետք է հանդես գա 200 մետր վազքում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:56 , 9 նոյեմբերի
01:44 , 9 նոյեմբերի 
23:46 , 8 նոյեմբերի 
22:59 , 8 նոյեմբերի
22:31 , 8 նոյեմբերի 
20:46 , 8 նոյեմբերի 
20:09 , 8 նոյեմբերի
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի