17:31  ,  31 հուլիսի, 2021

Տոկիո-2020․ Կանանց 100 մետրում 3 մեդալն էլ նվաճեց Ջամայկան, օրվա մեդալակիրներն աթլետիկայում (ֆոտո)

Ջամայկացի Էլեյն Թոմփսոնն օլիմպիական ռեկորդով նվաճեց աթլետիկայի կանանց 100 մետր վազքի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։ Տոկիոյի Խաղերում Էլեյն Թոմփսոնը եզրափակիչում ցույց տվեց 10,61 վայրկյան արդյունքով՝ դառնալով եռակի օլիմպիական չեմպիոն։ Առաջին եռյակում են միայն Ջամայկայի ներկայացուցիչները։ Երկրորդ տեղը գրավեց Շելի-Էն Ֆրեյզեր-Փրայսը, որը հաղթողից հետո 0,13 վայրկյան, երրորդը Շերիքա Ջեքսոնն է։

Աթլետիկա, կանայք, 100 մետր վազք

  1. Էլեյն Թոմփսոն (Ջամայկա)՝ 10.61 (օլիմպիական ռեկորդ)
  2. Շելի-Էն Ֆրեյզեր-Փրայս (Ջամայկա)՝ 10.74
  3. Շերիքա Ջեքսոն (Ջամայկա)՝ 10.76

Սկավառակի նետման տղամարդկանց պայքարն ավարտվեց Շվեդիայի գերիշխանությամբ՝ ոսկե եւ արծաթե մեդալ։ Չեմպիոնի կոչումը նվաճեց Դենիել Ստոլը՝ 68,90 մետր, փոխչեմպիոն դարձավ Սիմոն Պետերսոնը՝ 67,39 մետր։ Լավագույն եռյակը եզրափակեց ավստրիացի Լուկաս Վայսսխայդինգերը՝ 67,07։

Աթլետիկա, տղամարդիկ, սկավառակի նետում

  1. Դենիել Ստոլ (Շվեդիա)՝ 68,90.
  2. Սիմոն Պետերսոն (Շվեդիա)՝ 67,39
  3. Լուկաս Վայսսխայդինգեր (Ավստրիա)՝ 67,07 
Օլիմպիական ծրագրում առաջին անգամ ընդգրկված 2-ական կին եւ տղամարդ վազորդների 4х400 մետր փոխանցումավազքում հաղթեց Լեհաստանի հավաքականը՝ 3.09,87։ Երկրորդ տեղը գրավեց Դոմինիկյան Հանրապետության թիմը, բրոնզե մեդալները բաժին հասան ամերիկացիներին։ 

Աթլետիկա, տղամարդ/կին, 4х400 մետր փոխանցումավազք

  1. Լեհաստան (Կարոլ Զալեւսկի, Նատալյա Կաչմարեկ, Յուստինա Սվետի-Էրսետիչ, Կաժետան Դուժինսկի)՝ 3:09.87
  2. Դոմինիկյան Հ․ (Լիդիո Ֆելիս, Մարիլեյդի Պաուլինո, Անաբել Մեդինա, Ալեքսանդր Օգանդո)՝ 3:10.21
  3. ԱՄՆ (Տրեվոր Սթյուարտ, Էենդալ Էլիս, Քեյլին Ուիթնի, Վերնոն Նորվուդ)՝ 3:10.22

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով