16:12  ,  31 հուլիսի, 2021

Տոկիո-2020․ Թրամարտի Ռուսաստանի թիմը եզրափակիչում հաղթեց ֆրանսիացիներին, ընդհանուր մեդալային հաշվարկ

Թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականը սուսերամարտի օլիմպիական մրցաշարի եզրափակիչում առավելության հասավ Ֆրանսիայի թիմի նկատմամբ՝ 45։42։ Տոկիոյում օլիմպիական չեմպիոն հռչակվեցին Օլգա Նիկիտինան, Սոֆյա Վելիկայան, Սոֆյա Պոզդնյակովան եւ Սվետլանա Շեւելեւան։

Սոֆյա Պոզդնյակովան այս մրցաձեւում նվաճել էր նաեւ անհատական ոսկե մեդալը, Սոֆյա Վելիկայան՝ արծաթե մեդալը։

Ռուսաստանի թիմը ընդհանուր մեդալային հաշվարկում չորրորդն է՝ 11 ոսկե, 15 արծաթե, 11 բրոնզե մեդալ։

Առաջատարը Չինաստանն է՝ 21 ոսկե, 12 արծաթե, 12 բրոնզե մեդալ։ Լավագույն եռյակում են նաեւ Ճապոնիան ու ԱՄՆ-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով