11:34  ,  31 հուլիսի, 2021

Տոկիո-2020․ Ըմբիշ Արմեն Մելիքյանն իմացավ մրցակցին

Տոկիոյում տեղի է ունեցել հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի առաջին երեք քաշային կարգերի վիճակահանությունը։

60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, 25-ամյա Արմեն Մելիքյանը 1/8 եզրափակիչում կգոտեմարտի 2019թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 22-ամյա իրանցի Ալի Ռեզա Նեջատիի հետ։

Գոտեմարտերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 06։00-ից։ Արմեն Մելիքյանը Ա մրցագորգ դուրս կգա չորրորդը։

Արմեն Մելիքյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 60 կգ քաշային կարգ

Ծնվել է 1996 թվականի փետրվարի 7-ին Էջմիածնում։

Անձնական մարզիչներն են Ամիրբեկ Պողոսյանը, Ալիկ Հովհաննիսյանը եւ Արմեն Մելիքյանը։

2013 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2015, 2016 թվականների երիտասարդների Հայաստանի մրցանակակիր:

2017 թվականի սկզբին հեռացել է մեծ սպորտից եւ միառժամանակ մեկնել արտագնա աշխատանքի: 2017 թվականի ավարտին վերադարձել է Հայաստան, մասնակցել Հայաստանի մեծահասակների առաջնութանն ու դարձել չեմպիոն 60 կգ քաշային կարգում:

2018 թվականից մեծահասակների Հայաստանի հավաքականի անդամ է: 2019 թվականին Հունգարիայիայում տեղի ունեցած մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը:

2021 թվականի մայիսի 8-9-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված վարկանիշային մրցաշարում դարձել է չեմպիոն՝ նվաճելով նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր 60 կգ քաշային կարգում:

Ամուսնացած է, ունի որդի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով