00:57  ,  29 հուլիսի, 2021

«Ռոման» ոչ ոքի խաղաց «Պորտուի» հետ, Մխիթարյանը փոխարինվեց

Իտալական «Ռոման» Պորտուգալիայում ընկերական հանդիպում անցկացրեց «Պորտուի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ հաղթանակը բաց թողնելով վերջին րոպեներին։ Թիմերը մեկական գոլ փոխանակեցին։

«Ռոմայի» գոլը 56-րդ րոպեին խփեց իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին, որին գոլային փոխանցում կատարեց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեական թիմի մեկնարկային կազմում էր։ Նա դեղին քարտ ստացավ 69-րդ րոպեին եւ փոխարինվեց մեկ րոպե անց։

«Պորտուն» հավասարությունը վերականգնեց 89-րդ րոպեին։ Աչքի ընկավ պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում