Սպորտային մարմնամարզության կրկնակի օլիմպիական չեմպիոն Լիդիա Իվանովան անդրադարձել է Ռուսաստանի հավաքականի հաղթանակին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թիմային բազմամարտում: Ռուսաստանի թիմի կազմում օլիմպիական չեմպիոն էին դարձել Արթուր Դալալոյանը, Դենիս Աբլյազինը, Դավիդ Բելյավսկին և Նիկիտա Նագորնին: Ռուսաստանի թիմն այդ մրցաձևում նախորդ անգամ օլիմպիական չեմպիոն դարձել էր 1996 թվականին:
«Հսկայական աշխատանքի արդյունքում արդար նվաճած մեդալ է: Մեր մարմնամարզիկներին շատ շնորհակալ եմ: Հիանում եմ, որ ունենք այդպիսի մարզիկներ:
Դալալոյանի պատվին պետք է արձան կանգնեցնել այն բանի համար, որ նա կարողացավ կարճ ժամանակահատվածում վերականգնվել վնասվածքից հետո: Բոլորին սրտանց շնորհավորում եմ: Նրանք պարզապես Ռուսաստանի հորեսներն են»,- Լիդիա Իվանովայի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:
Հիշեցնենք, որ սպորտային մարմնամարզության աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Դալալոյանը Տոկիո-2020-ում նաև նվաճել է բազմամարտի եզրափակիչի ուղեգիր: Որակավորման փուլում ելույթներից մեկից հետո 25-ամյա մարզիկը չէր կարողացել զսպել արցունքները: Աշնանը նա ծանր վնասվածք էր ստացել մարզման ընթացքում, իսկ Օլիմպիական խաղերին մասնակցելը տևական ժամանակ մնում էր հարցականի տակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում