21:25  ,  25 հուլիսի, 2021

Տոկիո-2020․ Մեդալակիրներին թույլատրվել է պարգեւատրության ժամանակ հանել դիմակը 30 վայրկյանով

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն որոշել է թույլատրել մեդալակիրներին պարգեւատրության արարողության ժամանակ 30 վայրկյանով հանել դիմակը լուսանկարվելու համար, հաղորդում է Միջազգային օլիմպիական կոմիտեի կայքը։

Մարզիկները դիմակը պետք է հանեն հիմնը հնչելուց հետո, լուսանկարվելիս պետք է պահպանեն տարածություն։ Դրանից հետո նրանք դարձյալ կդնեն դիմակը եւ պատվանդանի վրա միասին կկանգնեն։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով մեկ տարով հետաձգված Տոկիոյի Խաղերն անցկացվում են առանց հանդիսականների։

Ֆոտո՝ olympics.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով