22:09  ,  24 հուլիսի, 2021

Տոկիո-2020. Արթուր Դալալոյանը չի զսպել արցունքները ելույթից հետո (ֆոտո)

Սպորտային մարմնամարզության աշխարհի եռակի չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Դալալոյանը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է բազմամարտի եզրափակիչի ուղեգիր: Որակավորման փուլում 25-ամյա մարզիկը հավաքել է 85,957 միավոր և 6-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ:

Ելույթներից մեկից հետո Արթուր Դալալոյանը չի կարողացել զսպել արցունքները: Աշնանը նա ծանր վնասվածք էր ստացել մարզման ընթացքում, իսկ Օլիմպիական խաղերին մասնակցելը տևական ժամանակ մնում էր հարցականի տակ:

Տոկիո-2020-ի բազմամարտի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 1-ին:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին պայքարի մեջ էր մտել նաև Հայաստան 17 ներկայացուցիչներից առաջինը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը: Հենացատկի մրցաշարում Հայաստանի առաջատար մարմնամարզիկը երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ, որը տեղի կունենա օգոստոսի 2-ին: Նժույգ թափեր վարժության որակավորման փուլում 28-ամյա Դավթյանը գրանցեց 9-րդ արդյունքը և չկարողացավ նվաճել եզրափակիչի ուղեգիր: Այդ վարժության Եվրոպայի գործող չեմպիոնը հավաքեց 14.566 միավոր՝ սահմանելով անձնական ռեկորդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում