11:34  ,  24 հուլիսի, 2021

Տոկիո-2020. Նժույգ թափերում Արթուր Դավթյանը չհաղթահարեց որակավորման փուլը

Արթուր Դավթյանը չկարողացավ հաղթահարել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարի նժույգ թափեր վարժության որակավորման փուլի արգելքը:

Այդ վարժության Եվրոպայի գործող չեմպիոնը վաստակեց 14.566 միավոր: Նա գրանցեց 9-րդ արդյունքը, իսկ եզրափակիչի ուղեգիր են նվաճում 1-8-րդ տեղ գրաված մարմնամարզիկները:

Նժույգ թափեր վարժությունում Դավթյանը գրանցեց կարիերայի ամենաբարձր արդյունքը՝ 14.566 միավոր:

Հուլիսի 24-ին Արթուր Դավթյանը մասնակցել է նաև հենացատկի որակավորման փուլին, որտեղ 14.866 միավորով ընթացիկ առաջին տեղում է: Հենացատկի մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 2-ին:

Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը նժույգ թափեր վարժությունում 14.266 միավորով հռչակվել էր չեմպիոն եւ անմոռուկով կանգնեց պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։ Տոկիո-2020-ի սպորտային մարմնամարզության տղամարդկանց որակավորման փուլի վերջնական արդյունքները հայտնի կդառնան մրցումային օրվա ավարտին՝ երրորդ մրցահերթից հետո:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում Հայաստանը 17 ներկայացուցիչ ունի 8 մարզաձևերում

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ