13:55  ,  22 հուլիսի, 2021

Տոկիո-2020. Ֆրանսիան մեկնարկեց պարտությամբ, Իսպանիան՝ ոչ ոքիով

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի առաջին տուրում Իսպանիայի հավաքականը գոլազուրկ ոչ ոքի խաղաց Եգիպտոսի թիմի հետ: C խմբի մյուս խաղում կմրցեն Արգենտինայի և Ավստրալիայի հավաքականները:

A խմբում Ֆրանսիայի հավաքականը 1:4 հաշվով անակնկալ պարտություն կրեց մեքսիկացիներից: Ֆրանսիացիների միակ գոլը խփեց մեքսիկական «Տիգրեսի» 35-ամյա հարձակվող Անդրե-Պյեր Ժինյակը: A խմբում ընդգրկված են նաև Ճապոնիայի և Հարավային Աֆրիկայի օլիմպիական հավաքականները:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարին կարող են մասնակցել մինչև 23 տարեկան խաղացողներ: Թիմերում կարող են ընդգրկվել ընդամենը 3 ֆուտբոլիստներ՝ առանց տարիքային սահմանափակման: Տոկիո-2020-ի ֆուտբոլային մրցաշարը մեկնարկել է հուլիսի 21-ին և կավարտվի օգոստոսի 7-ին:

Տոկիո-2020, ֆուտբոլի մրցաշար

A խումբ

Մեքսիկա – Ֆրանսիա՝ 4:1

Ալեքսիս Վեգա, 47, Սեբաստիան Կորդովա, 55, Ուրիել Անտունա, 80, Էդուարդո Ագիրե, 90+1 – Անդրե-Պյեր Ժինյակ, 69

C խումբ

Իսպանիա – Եգիպտոս՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով