17:15  ,  20 հուլիսի, 2021

Տոկիո-2020. Ճապոնիայում հայտնաբերել են փախուստի դիմած աֆրիկացի մարզիկին

32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության համար Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո ժամանած և փախուստի դիմած ուգանդացի ծանրորդ Ջուլիուս Սեկիտոլեկոյին հայտնաբերել են Միե պրեֆեկտությունում, հաղորդում է Kyodo-ն:

Օլիմպիական թիմի կազմում Տոկիո ժամանելուց հետո 20-ամյա մարզիկը նամակ էր թողել իր սենյակում ու անհետացել: Նամակում նա հայտնել էր, որ ծանր կյանքի պատճառով չի ցանկանում վերադառնալ Ուգանդա: Սեկիտոլեկոն խնդրել էր, որ իր իրերը փոխանցեն հայրենիքում գտնվող կնոջը:

Օլիմպիական ավանում մարզիկի բացակայությունը նկատել էին այն ժամանակ, երբ եղել էր կորոնավիրուսի թեստ հանձնելու անհրաժեշտություն: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նա արագընթաց գնացքի տոմս է գնել Ճապոնիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում