15:48 20 հուլիսի, 2021Ֆուտբոլի Եվրոպայի նորընծա չեմպիոն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ամփոփել է Եվրո-2020-ում հաղթանակը։
«Ինձ լավ եմ զգում Եվրոպայի չեմպիոնի կարգավիճակում: Հրաշալի զգացողություն է, ես երջանիկ եմ և ուրախ բոլոր իտալացիների համար: Այս Իտալիայի հավաքականը կմնա պատմության մեջ:
Այս հաջողությունը կարելի է համեմատել ԱԱ-2006-ում հաղթանակի հետ: Կարևոր տիտղոսներ նվաճելու համար անհրաժեշտ են մեծ արարքներ, և այս տղաներն արեցին դա: Գաղտնիքն այն է, որ մեր ճանապարհը սկսեցինք 3 տարի առաջ, և այս հիանալի տղաների հետ հասանք այս օրվան: Սկսեցինք մեզ զգալ որպես թիմ, և խաղացողները դա ապացուցեցին Եվրոպայի առաջնությունում»,- Մանչինիի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:
Հիշեցնենք, որ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում Իտալիայի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր անգլիացիներին (1։1, 11մ՝ 3։2) և պատմության մեջ երկրորդ անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.