09:14  ,  19 հուլիսի, 2021

Օլիմպիական VLOG. Վարսենիկ Մանուչարյան

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել  32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած հայ մարզիկների մասին պատմող Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը:

Վարսենիկ Մանուչարյան, լող, 100 մետր ազատ ոճ

Ծնվել է 2003 թվականի հուլիսի 11-ին Երեւանում:

Անձնական մարզիչ՝ Կարեն Բարսեղյան։

Վարսենիկ Մանուչարյանը պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների Հայաստանի բազմակի չեմպիոն է եւ ռեկորդակիր, միջազգային մրցաշարերի հաղթող, մրցանակակիր:

Վարսենիկ Մանուչարյանի առաջին լուրջ փորձը միջազգային մրցաշարում եղել է 2017 թվականին Հունգարիայում անցկացված Եվրոպական օլիմպիական փառատոնը, որտեղ բարելավել իր անձնական արդյունքները, բայց մրցանակային տեղ չի զբաղեցրել: Անձնական արդյունքների բարելավում գրանցել է նաեւ 2017 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում: 2018 թվականին մասնակցել է Հելսինկիում տեղի ունեցած պատանիների Եվրոպայի առաջնությանը, ապա նաեւ Չինաստանում անցկացված մեծահասակների աշխարհի առաջնությանը: Խոշոր մրցաշարերում հայ լողորդը դեռեւս մրցանակային տեղեր չի զբաղեցրել:

2019 թվականի Համահայկական խաղերի չեմպիոն է:

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի օլիմպիական հավաքականի ամենակրտսեր անդամն է՝ 17 տարեկան:

Տոկիո-2020-ի ուղեգիրը ստացել է սպիտակ քարտի միջոցով:

Վարսենիկ Մանուչարյանը Տոկիոյում 100 մետր ազատ ոճում մեկնարկի դուրս կգա հուլիսի 28-ին, Երեւանի ժամանակով 14:00-14:20-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս