16:07  ,  12 հուլիսի, 2021

Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է իտալացիներին

Իտալական «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է իտալացիներին Եվրո–2020–ում տարած հաղթանակի կապակցությամբ՝ հրապարակում անելով Ինստագրամում։

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում իտալացիները պարտության են մատնել Անգլիայի հավաքականին (1։1, 11մ՝ 3։2

Իտալիան երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Առաջին անգամ նրանք այդ հաջողությանը հասել էին 1968-ին։ Անգլիան 1966-ի աշխարհի գավաթից հետո դարձյալ տիտղոս չնվաճեց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս