16:07 12 հուլիսի, 2021Իտալական «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է իտալացիներին Եվրո–2020–ում տարած հաղթանակի կապակցությամբ՝ հրապարակում անելով Ինստագրամում։
Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում իտալացիները պարտության են մատնել Անգլիայի հավաքականին (1։1, 11մ՝ 3։2)։
Իտալիան երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Առաջին անգամ նրանք այդ հաջողությանը հասել էին 1968-ին։ Անգլիան 1966-ի աշխարհի գավաթից հետո դարձյալ տիտղոս չնվաճեց։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.