10:50  ,  23 հունիսի, 2021

Պորտուգալիա - Ֆրանսիա. Բուքմեյքերների կարծիքը

Եվրո-2020-ի F խմբի երրորդ տուրի խաղում ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը կմրցի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Պորտուգալիայի հավաքականի հետ:

Բուքմեյքերական գրասենյակները ֆրանսիացիների հաղթանակը միջինը գնահատվում է 2.62 գործակցով, պորտուգալիացիներինը՝ 3.88, իսկ ոչ ոքին՝ 3.06։

Պորտուգալիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 23-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: Երկրորդ տուրից հետո Ֆրանսիան ունի 4 միավոր, Պորտուգալիան ու Գերմանիան՝ 3-ական, իսկ Հուգնարիան՝ 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում