21:50  ,  20 հունիսի, 2021

Եվրո-2020․ Իտալիան ուժեղ էր Ուելսից, Շվեյցարիան՝ թուրքերից (ֆոտո, վիդեո)

Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին տուրում A խմբում ընդգրկված Իտալիայի հավաքականը խաղաց Ուելսի թիմի հետ։ Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը տարավ երրորդ հաղթականը՝ 1։0։

39-րդ րոպեին կիսապաշտպան Մարկո Վերատիի փոխանցումից հետո աչքի ընկավ կիսապաշտպան Մատեո Պեսինան։ 39-րդ րոպեին հեռացվեց Ուելսի թիմի կիսապաշտպան Իտան Ամպադուն։

Իտալիան դեռ նախորդ տուրում ապահովել էր 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ Ուելսը 4 միավորով երկրորդն է եւ նույնպես փլեյ-օֆֆում է։

Խմբի մյուս խաղում Շվեյցարիայի հավաքականը խաղաց թուրքերի հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Շերդան Շաքիրին։

Շվեյցաիան 4 միավորով գրավեց երրորդ տեղը եւ կսպասի վերջնական հաշվարկին։ Լավագույն արդյունքով երրորդ տեղ գրաված 4 թիմեր դուրս կգան փլեյ-օֆֆ։

Իտալիայի հավաքականն առաջին տուրում 3։0 հաշվով հաղթել էր թուրքերին, երկրորդ տուրում նույն հաշվով պարտության էր մատնել շվեյցարացիներին, որոնք երկրորդ տուրում 1։1 հաշվով էին ավարտել խաղը Ուելսի հետ։ Երկրորդ տուրում Ուելսը 2։0 հաշվով հաղթել էր թուրքերին, որոնք երեք պարտություն կրեցին գոլերի 1։8 տարբերությամբ եւ ավարտեցին մրցելույթը։

Եվրո-2020, խմբային փուլ, երրորդ տուր

A խումբ

Իտալիա - Ուելս՝ 1։0 (տեսանյութ)

Մատեո Պեսինա, 39

Հեռացում՝ Իտան Ամպադու (Ուելս), 55

Շվեյցարիա - Թուրքիա՝ 3։1 (տեսանյութ)

Հարիս Սեֆերովիչ, 6, Շերդան Շաքիրի, 26, 68 - Իրֆան Կահվեջի, 62

Մրցաշարային դրություն Իտալիա՝ 9, Ուելս՝ 4, Շվեյցարիա՝ 4, Թուրքիա՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ