23:08  ,  17 հունիսի, 2021

Կասիլյասը՝ Ռամոսին․ Միշտ կմնաս «Ռեալի» լեգենդ

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ, լեգենդար Իկեր Կասիլյասը դիմել է Արքայական ակումբից հեռացող Սերխիո Ռամոսին։ Իսպանական թիմի 35-ամյա ավագը հուլիսի 1-ից կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

«Իմ ընկեր, այսօր դու լքում ես քո տունը, բայց ընդմիշտ կմնաս «Ռեալի» լեգենդ։ Ինձ համար պատիվ է, որ քեզ հետ կիսել եմ այդքան հրաշալի պահեր։ Լավագույնն եմ մաղթում ապագայում։ Մեծագույն ֆուտբոլիստ եւ մարդ»,- Թվիթերում գրել է Կասիլյասը։

Ռամոսի հետ պայմանագիր կնքելու ցանկություն ունեն անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» եւ ֆրանսիական ՊՍԺ-ն, հաղորդել էր իսպանական AS-ը։

Սերխիո Ռամոսը 2005 թվականին «Սեւիլիայից» է տեղափոխվել «Ռեալ», որի կազմում անցկացրել է 671 հանդիպում, խփել 101 գոլ, կատարել 40 գոլային փոխանցում, դարձել Իսպանիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, քառակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի քառակի ակումբային չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում