20:36  ,  14 հունիսի, 2021

Եվրո–2020. Շոտլանդիա – Չեխիա հանդիպման լավագույն խաղացողը (ֆոտո)

Ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնությունյան եզրափակիչ մրցաշարի D խմբի առաջին տուրի Շոտլանդիա – Չեխիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել չեխերի հարձակվող Պատրիկ Շիկը։ Լեւերկուզենի «Բայերի» ֆուտբոլիստը դարձել էր դուբլի հեղինակ՝ երկրորդ գոլը խփելով խաղադաշտի կենտրոնից։

Չեխերը հաղթել են 2։0 հաշվով։

Չեխիան գլխավորեց մրցաշարային աղյուսը։ 3 միավոր ունի նաեւ Անգլիայի թիմը, որը 1։0 հաշվով պարտության էր մատնել աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականին։

Այս խմբի երկրորդ տուրի հանդիպումները տեղի կունենան հունիսի 18–ին։ Չեխիան կմրցի Խորվաթիայի, Անգլիան՝ Շոտլանդիայի հետ։

Եվրո-2020, խմբային փուլ, առաջին տուր

D խումբ

Շոտլանդիա – Չեխիա՝ 0։2 (տեսանյութ)

Պատրիկ Շիկ, 42, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով