20:02  ,  13 հունիսի, 2021

Կամո Հովհաննիսյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Ղազախստանի Պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրում Վարդան Մինասյանի գլխավորած «Տարազը» տանը մրցել է Ալմաթիի «Կայրաթի» հետ, որը հաղթանակ է տարել 2։0 հաշվով։

Առաջին գոլի դրվագում արդյունավետ փոխանցումը 11-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Վագներ Լավին կատարել է Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որն անցկացրել է ամբողջ հանդիպումը։

«Կայրաթը» 27 միավորով երրորդ տեղում է, «Տարազը» 9-րդն է՝ 19 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ