16:41  ,  13 հունիսի, 2021

Կրեյչիկովան «Ռոլան Գարոսի» մենախաղի եւ զուգախաղի տիտղոսները նվաճած առաջին մարզուհին է 21 տարում

Չեխ Բարբորա Կրեյչիկովան Կատերժինա Սինյակովայի հետ նվաճեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց զուգախաղի չեմպիոնի տիտղոսը՝ եզրափակիչում 6։4, 6։2 հաշվով առավելության հասնելով լեհ Իգա Սվյոնտեկի եւ ամերիկացի Բետանի Մաթեք-Սենդսի նկատմամբ։

Բարբորա Կրեյչկովան նվաճել էր նաեւ մենախաղի չեմպիոնական տիտղոսը։

Նա «Ռոլան Գարոսի» մենախաղի եւ զուգախաղի տիտղոսները նվաճած առաջին մարզուհին է 21 տարում։ Նախորդ անգամ նման հաջողության հասել էր ֆրանսուհի Մարի Պիրսը 2000 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ