16:30  ,  10 հունիսի, 2021

«Փյունիկը» բաժանվել է իր սանից, «Ուրարտուն»՝ նիգերիացի կիսապաշտպանից

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Արթուր Քարտաշյանը հեռացել է Երևանի «Փյունիկից», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

24-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։ 

Արթուր Քարտաշյանը «Փյունիկի» սան է: Երևանյան ակումբի կազմում նա անցկացրել էր 108 խաղ՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Երևանի «Ուրարտուն» և Իսահ Ալիյուն երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ 22-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտուի» կազմը համալրել էր 2020 թվականին։ Նիգերացի կիսապաշտպանը մասնակցել է 16 պաշտոնական հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում