22:13  ,  9 հունիսի, 2021

Superbet Chess Classic. Լեւոն Արոնյանի 5-րդ անընդմեջ ոչ ոքին

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող Grand Chess Tour-ի Superbet Chess Classic դասական շախմատի մրցաշարում 5-րդ անընդմեջ պարտիան ոչ ոքի ավարտեց Լեւոն Արոնյանը, որը 5-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ եւ վաստակել է 2,5 միավոր՝ բաժանելով 4-7-րդ տեղերը։

Նախորդ տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել ռումինացի Կոնստանտին Լուպուլեսկուի, ամերիկացիներ Ուեսլի Սոյի եւ Ֆաբիանո Կարուանայի, հոլանդացի Անիշ Գիրիի հետ։

Հունիսի 10-ին մրցաշարի մասնակիցները կհանգստանան, իսկ 6-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը։

Grand Chess Tour-ը բաղկացած է 5 մրցաշարից, ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1․275 միլիոն դոլար է։ The Superbet Chess Classic-ը շարքի առաջին մրցաշարն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում