16:06  ,  1 հունիսի, 2021

ԱՊԼ. Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի թեկնածուները (ֆոտո)

Անգլիական Պրեմիեր լիգան ներկայացրել է ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի հավակնորդներին:

Լավագույն մարզիչի մրցանակին հավակնում են Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Ուլե-Գունար Սուլշերը («Մանչեսթեր Յունայթեդ»), Մարսելո Բյելսան («Լիդս»), Բրենդան Ռոջերսը («Լեսթեր») և Դևիդ Մոյեսը («Վեստ Հեմ»):

Մրցաշրջանի լավագույն խաղացողի թեկնածուների թվում են Ռուբեն Դիաշը և Կևին դե Բրույնեն (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Բրունու Ֆերնանդեշը («Մանչեսթեր Յունայթեդ»), Մեյսոն Մաունթը («Չելսի»), Ջեկ Գրիլիշը («Աստոն Վիլա»), Տոմաշ Սոուչեկը («Վեստ Հեմ»), Հարի Քեյնը («Տոտենհեմ») և Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»):

Լավագույն մարզիչի ու ֆուտբոլիստի քվեարկությանը մասնակցում են Պրեմիեր լիգայի 20 ակումբների ավագները, փորձագետների խումբ ու երկրպագուներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով