00:58  ,  1 հունիսի, 2021

«Ռոլան Գարոս»․ Աշխարհի երկրորդ ռակետը հրաժարվեց մասնակցությունից կազմակերպիչների հետ տարաձայնության պատճառով

Աշխարհի կանանց երկրորդ ռակետ Նաոմի Օսական հրաժարվեց շարունակել մրցապայքարը թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում, որը «Մեծ սաղավարտ» շարքի երկրորդ մրցաշարն է։ Նա դուրս էր եկել երկրորդ շրջան։

«Ես կարծում եմ, որ հիմա մրցաշարի, մյուս խաղացողների եւ իմ բարեկեցության համար լավագույնը կլինի իմ հեռանալը, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա կենտրոնանալ թենիսի վրա, որը հիմա Փարիզում է»,- Թվիթերում գրել է Ճապոնիայի ներկայացուցիչը։

Մինչեւ «Ռոլան Գարոսի» մեկնարկը Նաոմի Օսական հայտարարել էր, որ Փարիզում չի պատասխանելու լրագրողների հարցերին եւ խուսափելու է լրատվամիջոցներից։ Նա բաց թողնեց առաջին մամուլի ասուլիսը եւ տուգանվեց 15 հազար դոլարով։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի նախագահները տարածեցին հայտարարություն եւ զգուշացրին, որ Օսական կորակազրկվի, եթե շարունակի բոյկոտը։

Հիշեցնենք, որ Նաոմի Օսական նախորդ տարի հաղթել էր US Open-ում եւ ճանաչվել աշխարհի լավագույն մարզուհի Laureus-ի վարկածով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English