22:09  ,  27 մայիսի, 2021

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. «Չելսիի» հայտացուցակը

Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ներկայացրել է հայտացուցակը «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման համար, հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

Դարպասապահներ. Կեպա Արիսաբալագա, Էդուար Մենդի, Վիլի Կաբալիերո։

Պաշտպաններ. Ռիս Ջեյմս, Սեսար Ասպիլիկուետա, Անտոնիո Ռյուդիգեր, Անդրեաս Կրիստենսեն, Տիագու Սիլվա, Կուրտ Զումա, Բեն Չիլուել, Մարկոս Ալոնսո, Էմերսոն։

Կիսապաշտպաններ. Կալում Հադսոն–Օդոի, Հակիմ Զիեշ, Կրիստիան Պուլիշիչ, Նգոլո Կանտե, Մատեո Կովաչիչ, Բիլի Գիլմոր, Մեյսոն Մաունթ, Կայ Հավերց, Ֆաուստինո Անջորին, Ժորժինյո։

Հարձակվողներ. Թեմի Աբրահամ, Օլիվիե Ժիրու, Տիմո Վերներ։ 

Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 29–ին Պորտուգալիայի Պորտու քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում