15:34 27 մայիսի, 2021Ռուսաստանի ազգային հավաքականի նորեկ Արսեն Զախարյանը ճանաչվել է Մոսկվայի «Դինամոյի» լավագույն ֆուտբոլիստ 2020/21թթ. մրցաշրջանում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
18-ամյա ֆուտբոլիստը դինամոյականների գլխավոր թիմում նորամուտը նշել էր փետրվարի 28-ին՝ «Ախմատի» դեմ Ռուսաստանի առաջնության խաղում (2:1) դառնալով հաղթական գոլի հեղինակ:
Ռուսաստանի ավարտված առաջնությունում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 13 հանդիպման, դարձել 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ հայ ֆուտբոլիստն ընդգրկվել էր Եվրո-2020-ին պատրաստվող Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում:
View this post on Instagram
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.