11:33  ,  27 մայիսի, 2021

Վլադիմիր Կլիչկոն կմենամարտի Շենոն Բրինգսի հետ

49-ամյա ամերիկացի բռնցքամարտիկ Շենոն Բրինգսը հայտարարել է, որ մենամարտ կանցկացնի պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում IBF/IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հետ:

«Ես համաձայնել եմ մենամարտել Վլադիմիր Կլիչկոյի հետ: Այդ մասին հայտնում եմ առաջինը: Այդ մասին նույնիսկ կինս չգիտի: Չգիտեմ՝ արդյոք դա կլինի պրոֆեսիոնալ, թե ցուցադրական մենամարտ: Նրանք զանգեցին ինձ և ասացին, թե արդյոք ցանկանում եմ մենամարտել Կլիչոկյի հետ: Ես տվեցի դրական պատասխան»,- WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Շենոն Բրինգսի խոսքը մեջբերում է Talksport-ը:

Հիշեցնենք, որ 45-ամյա Վլադիմիր Կլիչկոն կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2018 թվականի ապրիլին բրիտանացի Էնթոնի Ջոշուային պարտվելուց հետո: Կլիչկոն պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 69 մենամարտ՝ տանելով 64 հաղթանակ (53 նոկաուտ): 1996-ին նա դարձել էր նաեւ օլիմպիական չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում