11:38  ,  25 մայիսի, 2021

Արսեն Զախարյանը՝ Ռուսաստանի առաջնության մայիսի լավագույն գոլի հեղինակ

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ճանաչվել է Ռուսաստանի առաջնության մայիսի լավագույն գոլի հեղինակ: Լավագույնն է ճանաչվել 17-ամյա ֆուտբոլիստի գոլը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Պրեմիեր լիգայի վերջին տուրի խաղում (3:2):

Ավելի վաղ Արսեն Զախարյանը ճանաչվել էր մոսկովյան ակումբի՝ մայիսի լավագույն ֆուտբոլիստ։ Այս ամիս նա մասնակցել է 3 հանդիպման, խփել 1 գոլ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ավարտված առաջնությունում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 13 հանդիպման, դարձել 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ հայ ֆուտբոլիստն ընդգրկվել էր Եվրո-2020-ին պատրաստվող Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում