11:38 25 մայիսի, 2021Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ճանաչվել է Ռուսաստանի առաջնության մայիսի լավագույն գոլի հեղինակ: Լավագույնն է ճանաչվել 17-ամյա ֆուտբոլիստի գոլը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Պրեմիեր լիգայի վերջին տուրի խաղում (3:2):
Ավելի վաղ Արսեն Զախարյանը ճանաչվել էր մոսկովյան ակումբի՝ մայիսի լավագույն ֆուտբոլիստ։ Այս ամիս նա մասնակցել է 3 հանդիպման, խփել 1 գոլ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ավարտված առաջնությունում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 13 հանդիպման, դարձել 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ հայ ֆուտբոլիստն ընդգրկվել էր Եվրո-2020-ին պատրաստվող Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.