17:46  ,  21 մայիսի, 2021

Լիոն. Կարեն Խաչանովը 25–ամյակի օրը հաղթեց Ռիշար Գասկեին

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը ծննդյան 25–ամյակի օրը դուրս է եկել Լիոնի АТР 250 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հայ թենիսիստը մրցել է ֆրանսիացի Ռիշար Գասկեի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:1, 7:6 (7:3)։ Մրցապայքարը տեւեց 1 ժամ եւ 26 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի բրիտանացի Քեմերոն Նորիի եւ ֆրանսիացի Արթուր Ռինդերկնեխի դիմակայության հաղթողը։

Լիոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում