20:12  ,  18 մայիսի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդի» ու «Չելսիի» լավագույն ֆուտբոլիստներն այս մրցաշրջանում (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է անգլիական ակումբի լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մեթ Բասբիի անվան մրցանակի համար պայքարում 26-ամյա պորտուգալացին ստացել է ձայների 63 տոկոսը և առաջ անցել անգլիացի պաշտպան Լյուկ Շոուից և ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիից:

Այս մրցաշրջանում Բրունու Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 56 հանդիպում, դարձել 28 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: Վերջերս նա գերազանցել էր Լոնդոնի «Չելսիի» լեգենդար կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի ռեկորդը:

«Չելսիի» երկրպագուները մրցաշրջանի լավագույն խաղացող են ճանաչել անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթին: Քվեարկությունում նա հաղթել է մեծ առավելությամբ: Այս մրցաշրջանում 22-ամյա Մաունթը լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 51 խաղ, խփել 9 գոլ ու կատարել 8 գոլային փոխանցում:

View this post on Instagram

A post shared by Chelsea FC (@chelseafc)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում