21:03  ,  20 մայիսի, 2021

TotoGaming-ը Միհրան Հարությունյանի հետ ցնցելու է սպորտի նկատմամբ բոլորի պատկերացումները Հայաստանում (ֆոտո)

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարտիկ Միհրան Հարությունյանը մեկ տարի հանդես կգա TotoGaming ընկերության հովանավորությամբ:

Այդ մասին մայիսի 18-ին «Digitown Auditorium»-ում տեղի ունեցած համատեղ ասուլիսում հայտարարեցին Միհրան Հարությունյանն ու TotoGaming-ի մարքեթինգի բաժնի տնօրեն Թերեզա Թոքմաջյանը: Այս օրերին օլիմպիական փոխչեմպիոնը Երեւանում է: Այդ ընթացքում TotoGaming-ի նախաձեռնությամբ նկարահանվել է Միհրան Հարությունյանի մասին պատմող մոտիվացիոն պրոմոհոլովակ, որի պրեմիերան տեղի ունեցավ համատեղ ասուլիսի մեկնարկին:

Թերեզա Թոքմաջյանը նշեց, որ 2021 թվականի ապրիլից TotoGaming ընկերությունը պաշտոնապես համարվում է Միհրան Հարությունյանի հովանավորը:

«TotoGaming-ի նախաձեռնությունը բոլորիս կողմից սպասված էր եւ լինելու խոստումնալից: Մեր ընկերությունը միշտ եղել եւ շարունակում է լինել սպորտի կողքին: Միհրանը մեզ հետ կիսում է սպորտի մասին մեր պատկերացումները: Այս մեկ տարին լինելու է ուժեղ եւ չեմպիոնական բոլորիս համար»,- ասաց Թերեզա Թոքմաջյանը:

«Այս նախաձեռնությունն ինձ համար մեծ իրադարձություն է: Ինքս ինձ ու բոլորին խոստանում եմ, որ մեկ տարվա ընթացքում կլինեն շատ հետաքրքիր ու լավ նախագծեր սպորտի ոլորտում: Հայաստանում սպորտի զարգացմանն ուղղված շատ լավ մտքեր եւ ծրագրեր ունենք: Ուզում ենք, որ սպորտը ոչ միայն մասսայական զարգացած լինի, այլեւ դառնա մոդայիկ: Այդպես մեր ազգը ավելի ամուր ու ուժեղ կլինի: Հպարտ եմ, որ ունեմ հնարավորություն աշխատելու TotoGaming-ի թիմի հետ: Նրանք ինձ համար արդեն դարձել են ընտանիք: Միայն պետք է կողքից հետեւել, թե մենք ինչեր ենք ստեղծելու»,- ասաց Միհրան Հարությունյանը:

«Հովանավորության շրջանակներում մեր նախագծերը միայն մարզական չեն լինելու: Միհրանի միջոցով խոսելու ենք նաեւ գենդերային հավասարության մասին, կարեւորելու ենք նաեւ կնոջ դերը սպորտում: Դեռ մեր նախագծերը վերջնական փուլում չեն, այսինքն դեռ լիարժեք չենք հստակեցրել՝ ինչ նախագծեր ենք ունենալու, քանի որ շեշտադրությունը լինելու է խառը մենամարտերում եւ, առհասարակ, մրցաշարերում, մարզումային փուլերում Միհրանին հովանավորելը, որպեսզի նա շարունակի մեծ հաղթանակներ ունենալ: Վստահ եմ, որ այս մեկ տարվա ընթացքում ցնցելու ենք սպորտի նկատմամբ բոլորի պատկերացումները Հայաստանում»,- մանրամասնեց Թերեզա Թոքմաջյանը:

Միհրան Հարությունյանը ըմբշամարտի մրցագորգից բացակայում է 2016 թվականի Օլիմպիական խաղերից հետո, որտեղ անարդար մրցավարության արդյունքում արժանացավ արծաթե մեդալակիր: Օլիմպիական խաղերից հետո օլիմպիական փոխչեմպիոնը պարբերաբար խոսում էր Տոկիո-2020-ում իր վաստակած ոսկե մեդալը վերցնելու մասին, բայց արդեն Խաղերին մոտ Հարությունյանը հրաժարվեց հետագա պայքարից եւ այժմ հանդես է գալիս միայն խառը մենամարտերում: TotoGaming-ի հետ համատեղ ասուլիսում Հարությունյանը հայտարարեց, որ իր պայքարն ըմբշամարտում դեռ չի ավարտվել, ավելին՝ կշարունակվի 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում:

«Ես շատ բարդ ճանապարհ եմ անցել՝ ինձանից գողացել են իմ հաղթանակները, ինձ չէին ցանկանում տեսնել ազգային հավաքականում: Այդ ամենից ես ավելի ուժեղացա: Ես չեմ ավարտել իմ օլիմպիական պայքարը: Գուցե շատերի համար ծիծաղելի թվա, բայց ես ոսկե մեդալի համար կպայքարեմ 4 տարի անց եւ դա կսկսեմ հենց Հայաստանի առաջնությունից: Կարող եմ, այնպես ինչպես գիտեի՝ որ կարող եմ նաեւ հաղթող լինել ութանկյունում: Մեծ նպատակներ ունեմ սպորտում:

TotoGaming-ի հովանավորչությունն ինձ որեւէ պարտավորության առջեւ չի կանգնեցրել. ազատ եմ իմ գործունեությունում, սպորտում եւ մարզական ուղին ընտրելու հարցում: Ես ինքս եմ ինձ պարտավորություններ նշանակել՝ հաղթել, միշտ հաղթել, պարտադիր հաղթել»,- ասաց Միհրան Հարությունյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում