01:19  ,  18 մայիսի, 2021

Իտալիայի հավաքականի ընդլայնված կազմը

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հրապարակել է ընդլայնված կազմը Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարից (Եվրո-2020) առաջ, հաղորդում է Իտալիայի հավաքականի թվիթերյան էջը։ 33 ֆուտբոլիստները կպատրաստվեն մայիսի 28-ին Կալյարիում նախատեսված ընկերական հանդիպմանը Սան Մարինոյի թիմի հետ։

Դարպասապահներ․ Ալեսիո Կրանյո («Կալյարի»), Ջանլուիջի Դոնարումա («Միլան»), Ալեքս Մերետ («Նապոլի»), Սալվատորե Սիրիգու («Տորինո»)։

Պաշտպաններ․ Ֆրանչեսկո Աչերբի («Լացիո»), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Կրիստիանու Բիրագի («Ֆիորենտինա»), Լեոնարդո Բոնուչի, Ջորջիո Կիելինի (երկուսն էլ՝ «Յուվենտուս»), Ջովանի Դի Լորենցո («Նապոլի»), Ալեսանդրո Ֆլորենցի (ՊՍԺ), Մանուել Լացարի («Լացիո»), Ջանլուկա Մանչինի, Լեոնարդո Սպինացոլա (երկուսն էլ՝ «Ռոմա»), Ռաֆայել Տոլոյ («Ատալանտա»)։

Կիսապաշտպաններ․ Նիկոլո Բարելա  («Ինտեր»), Գաետանո Կաստրովիլի («Ֆիորենտինա»), Բրայան Կրիստանտե («Ռոմա»), Մանուել Լոկատելի («Սասուոլո»), Լորենցո Պելեգրինի («Ռոմա»), Մատեո Պեսինա («Ատալանտա»), Ստեֆանո Սենսի («Ինտեր»), Մարկո Վերատի (ՊՍԺ)։

Հարձակվողներ․ Անդրեա Բելոտի («Տորինո»), Դոմենիկո Բեռարդի («Սասուոլո»), Ֆեդերիկո Բեռնարդեսկի («Յուվենտուս»), Ֆեդերիկո Կիեզա («Յուվենտուս»), Վինչենցո Գրիֆո («Ֆրայբուրգ»), Չիրո Իմոբիլե («Լացիո»), Լորենցո Ինսինիե («Նապոլի»), Մոյզե Քին (ՊՍԺ), Մատեո Պոլիտանո («Նապոլի»), Ջակոմո Ռասպադորի («Սասուոլո»)։

Եվրո-2020-ի խմբային փուլում Իտալիայի հավաքականը կմրցի Շվեյցարիայի, Ուելսի եւ Թուրքիայի հավաքականների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ